Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
Սեմինար-հանդիպում Էրեբունի բ/կ-ի սրտաբանների հետ
2023.05.04
Դավիդյանց Լաբորատորիաների նախաձեռնությամբ Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում տեղի ունեցավ փոքրիկ սեմինար, որի ընթացքում բժիշկները քննարկեցին թե ինչ կարևորություն ունեն լիպոպրոտեիններ ApoB ApoA1 հարաբերության հետազոտությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկը գնահատելու համար։
Կարևորում ենք նմանատիպ սեմինարների դերը բուժական պրակտիկայում։
Կարևորում ենք նմանատիպ սեմինարների դերը բուժական պրակտիկայում։
