- Մեր մասին
Դավիդյանց լաբորատորիաները (Գիսանե ՍՊԸ) հիմնադրվել է 2008 թվականին պրոֆեսոր Վլադիմիր Աշոտի Դավիդյանցի կողմից և այս պահին զբաղեցնում է առաջատար դիրքեր ՀՀ բժշկական ախտորոշիչ լաբորատորիաների շարքում։ Սկզբնական ժամանակահատվածում եզակի կենտրոն էր մասնագիտացած պարազիտար և այլ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման բնագավառում։ Իսկ այժմ Դավիդյանց լաբորատորիաներիում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները՝ այդ թվում հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունահյուսվածքաքիմիական, մոլեկուլյար օնկոլոգիական և գենետիկական:
Երևան քաղաքի մասնաճյուղերից բացի Դավիդյանց լաբորատորիաները գործում են նաև ՀՀ մի շարք մարզային քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Սևան,Մարտունի,Աշտարակ,Արմավիր,Կապան , ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նաև Դավիդյանց լաբորատորիաների հետ են համագործակցում Հայաստանի մի շարք առաջատար հիվանդանոցներ և բժիշկներ:
Դավիդյանց լաբորատորիաներում կարևորագույն չափանիշ է համարվում որակը, այդ իսկ պատճառով աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է մշտապես կրթվող և արտերկրում վերապատրաստվող անձնակազմի կողմից՝ նորագույն սարքավորումներով և որակյալ օգտագործման նյութերով։
Լաբորատորիան մասնագիտացած է ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման,ախտորոշման և բուժման բնագավառում՝ ինչպես արտերկիր մեկնողների այնպես էլ բնակչության համար:
Եթե պատրաստվում եք մեկնել արտերկիր և ցանկանում եք ստանալ տեղեկատվություն թե ինչպես պաշտպանվել ինֆեկցիոն հիվանդություններից(մալարեա, դեղին տենդ և այլն) մենք կօգնենք Ձեզ անհատական բժշկական անվտանգության փաթեթի պատրաստման Վակցինոպրոֆիլակտիկայի ( պատվաստման) հարցում :
Կարևորելով և շեշտադրելով որակյալ բժշկական ծառայությունների դերը մարդու կյանքում Դավիդյանց լաբորատորիաները ընդլայնվեցին և 2022 թվականին հիմնվեց Դավիդյանց պոլիկլինիկաները ։Վերջինս ազգաբնակչությանն է ներկայանում բազմապրոֆիլ բժշկական ծառայություններով և հմուտ մասնագետներով թե պետպատվերի շրջանակներում և թե վճարովի:
Դավիդյանց Լաբորատորիաները և Դավիդյանց Պոլիկլինիկաները ընտրելով 《Երբ Որակը Կապ Ունի》կարգախոսը վստահորեն իրենց խնդիրն են համարում Ձեր առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, ճշգրիտ ախտորոշումը և բուժումը։