Գաղտնիության քաղաքականության նկարագրություն
- 1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները։
- 1.2. Ծանոթանալով գաղտնիության քաղաքականությանը՝ Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր տրամադրած տվյալները (հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և այլն) օգտագործվելու են «Գիսանե» ՍՊԸ-ի, Դավիդյանց Լաբորատորիաներ, կողմից՝ նպատակ ունենալով բարելավել և զարգացնել «Գիսանե» ՍՊԸ-ի, Դավիդյանց Լաբորատորիաներ, (այսուհետ՝ «Կայքի իրավատեր») կայքը (այսուհետ՝ «Կայք»)։
- 1.3. Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է Կայքի գործածման համար։
- 1.4. Կայքի իրավատերը պարտավորվում է 3-րդ անձանց չտրամադրել օգտատիրոջ (այսուհետ՝ Օգտատեր) տվյալները՝ բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
2.1. Համաձայնելով գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսելու եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր։
3. Մեր կողմից հավաքագրվող տվյալները3.1. Տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք լաբորատորիաներ այցելելիս՝ կենսանյութի հանձման և լաբորատոր հետազոտությունների անցկացման նպատակով։
3.2. Տվյալներ, որոնք կուտակվում են Կայքն օգտագործելիս։
3.3. Բուժառուի առողջական վիճակի, լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքների և դրանց հետ կապված գործընթացների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ապահովվում է օրենքով՝ ՀՀ օրենքին համապատասխան։
4. Տվյալների պաշտպանությունը4.1. Կայքի իրավատերն իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար։
4.2. Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ՝ ապահովելով բուժօգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը։
5. Օգտատիրոջ իրավունքները5.1. Օգտատերն իրավունք ունի ազատորեն տեղեկատվություն ստանալ իր տրամադրած տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք՝ մուտք գործելով իր անձնական էջ։
6. Գաղտնիության քաղաքականության թարմացում6.1. Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները՝ Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
Օգտվելու պայմաններ
Արտատպության դեպքում հղումը www.davlab.am-ին պարտադիր է։
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Գիսանե» ՍՊԸ-ի, Դավիդյանց Լաբորատորիաներ թույլտվությունը։