Հարգելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի նոր մասնաճյուղն արդեն գործում է նաև Սիսիանում։ Հասցե քաղաք Սիսիան Գ.Նժդեհի 9։
Հեռախոսահամար (077) (091) (095) 335-662։
Մասնաճյուղում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները։ Մեր ջանքերը ուղղված են որակյալ լաբորատոր ծառայության հասանելիության տարածմանը։
Նորություններ
Նոր մասնաճյուղ Սիսիանում
2023.01.24
Սեմինար Սիսիանում: Ճիճվակրություն
Սիրով տեղեկացնում ենք, որ 15.01.23-ին Սիսիան քաղաքում Դավիդյանց Լաբորատորիաները կազմակերպել էր ուսուցողական և պարզաբանող սեմինար։
Սեմինարի թեման էր բավականին ակտուալ խնդիր հանդիսացող ճիճվակրությունը, տեսակները, ախտորոշումը, բուժման եղանակները ։
Սեմինարը անց է կացրել համաճարակաբան, Բ.Գ.Թ, առողջապահության կազմակերպիչ, Դավիդյանց Լաբորատորիաների հիմնադիր տնօրեն Աշոտ Դավիդյանցը։
Մասնակցության համար հրավիրված էին բժիշկներ, մանկապարտեզների և դպրոցների բուժքույրեր, խնդրով հետաքրքրված մայրիկներ։ Որպես եզրափակում իրականացվել է հարցուպատասխան։
Նախաձեռնում ենք հաճախակի անցկացնել նմանատիպ կարևոր և ինֆորմատիվ զեկույցներ։
2023.01.16
《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը ԵՊՀ-ում հանդես եկավ ինֆորմացիոն ներկայացվածությամբ
Երևանի Պետական համալսարանի ուսանողները ծանոթացան լաբորատորիայի գործելաոճին ։ Տեղեկացան թե ինչ գործունեություն է ծավալում 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը , ինչպիսի որակական շեշտադրումներ է կատարում կլինիկական լաբորատոր ախտորոշման ոլորտում և ինչ աշխատանքային հնարավորություններ է ընձեռում իրենց։
《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը մեծ նշանակություն է տալիս կրթությանը և արհեստավարժ մասնագետների պատրաստմանը ՝ մշտապես ստեղծելով աշխատատեղեր և համապատասխան պայմաններ մասնագիտական վերելքի համար։
2022.11.09
Աշխարհահռչակ Անտոնիա Տեստայի երկար սպասված այցը Հայաստան
,,Գլասբո,, կլինիկայի հիմնադիր Լիլիթ Հովսեփյանի հրավերով և ,,Դավիդյանց Լաբորատորիաներ,,-ի ակտիվ կազմակերպչական ջանքերով Հայաստանում էր Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստան։ Տարբեր բժշկական կենտրոներից մասնագետներ հավաքվել էին լսելու նրան: Տեստան աշխարհի առաջատար մասնագետներից է, ում նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են հանդիսանում բարելավելու ուռուցքների ախտորոշման և բուժման հնարավորությունները։
Միջոցառմանը քննարկվեցին կարևորագույն խնդիրներ, ինչպես նաև Հանրապետության առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով։
Արդյունավետ 2 օր, որ վստահ ենք, իր դրական արգասիքները կունենա մասնակիցների հետագա գործունեության ընթացքում։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնին և ,,Դիավանտ,, ՍՊԸ-ին նման կարևորագուն նախաձեռնության հովանավոր լինելու և աջակցելու համար։
2022.11.08