Հյուսվածքաբանական նմուշների տրամադրման կարգը

2023.07.09

Դավիդյանց Լաբորատորիաներում հյուսվածքաբանական բոլոր նմուշները՝ առարկայական ապակիները, թաց արխիվը և պարաֆինային բլոկները, պահվում են ըստ սահմանված համապատասխան օրենքի (ՀՀ կառավարության որոշում N 288):
▪️Առարկայական ապակիները և պարաֆինային բլոկները պահվում են մինչև 5 տարի ժամկետով, իսկ թաց արխիվը՝ 1 տարի։
☑Եթե ցանկանում եք վերցնել նմուշները, կարգը հետևյալն է՝
▪️6 ամսվա վաղեմության նմուշը ստանալու համար անհրաժեշտ է նախապես՝ 1 օր շուտ, զանգահարել լաբորատորիա՝ (011) 200303 հեռախոսահամարով, նշել տվյալները և պատվիրել։
▪️Եթե 6 ամսից ավել է անցել հետազոտեւթյունից, ապա նախապես պատվիրման դեպքում անհրաժեշտ է սպասել 2-3 աշխատանքային օր։

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

Կարդալ ավելին

Վալիդացված, ավտոմատացված EBER (Էբշտեյն Բարր) ISH հետազոտություն


BOND EBER հավաքածուն թույլ է տալիս հայտնաբերել թաքնված Էբշտեյն Բարր վիրուսը (EBV) պարաֆինապատ հյուսվածքներում In Situ հիբրիդիզացման մեթոդով՝ օգտագործելով BOND-MAX ավտոմատացված համակարգը։
EBER ISH հետազոտությունը կիրառվում է լիմֆոմաների և այլ չարորակ նորագոյացությունների ախտորոշման նպատակով։ Շատ կարևոր դեր է կատարում հատկապես տարբերակիչ ախտորոշման հարցում։ Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ տրանսֆորմացիայի պատճառ հանդիսացող լատենտ Էբշտեյն Բարր վիրուսի կողմից կոդավորվող ՌՆԹ տրանսկրիպտը (EBER) քաղցկեղային բջիջներում:
 Դավիդյանց Լաբորատորիաներում մշտապես կատարելագործվում են ախտորոշման հմտությունները։

2023.08.11

Կարդալ ավելին