Հարգելի այցելուներ, այսուհետ 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ի Քովիդ կենտրոնն աշխատում է հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
Երկուշաբթիից ուրբաթ՝
9:00 -18:00
Շաբաթ՝ 9:00-14:00
Կիրակի՝ 9:00-12:00
_____
Դավիթաշեն, Սասնա Ծռեր 7/1
Նորություններ
ՔՈՎԻԴ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ
2022.06.15
ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՊԱՆՈՒՄ
Հարգելի՛ սյունեցիներ, այսուհետ կարող եք Ձեր լաբորատոր հետազոտությունները վստահել Կապանի《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ին։
Մասնաճյուղը ներկայանում է լաբորատոր ստանդարտներով և բազմապրոֆիլ ցանկով՝ իր մեջ ներառելով հետևյալ հետազոտությունների տեսակները՝
Կլինիկական
Բիոքիմիական
Իմունաբանական
Հյուսվածքաբանական
Մանրէաբանական
ՊՇՌ (ներառյալ Քովիդ թեստ)
Ընտրեք ճշգրիտ ախտորոշումը 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ի հետ, քանի որ այն հաջող բուժման բանալին է։
______________________________
Հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, 20/45 տարածք։
Աշխատանքային ժամեր.
երկուշաբթիից ուրբաթ ՝
9:00-17:00
և կիրակի՝
9:00-14:00
(043) (098) (041) 699-511
2022.06.15
Պարբերական հիվանդություն-Familial Mediterranean Fever- FMF
Պարբերական հիվանդություն (ժողովրդի մեջ հայտնի Երևանյան հիվանդություն) կամ Ընտանեկան Միջերկրածովային տենդ՝
Familial Mediterranean Fever- FMF
⠀
ԴԱՎԻԴՅԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ հնարավոր է ախտորոշել FMF-ը։
⠀
Պարբերական հիվանդությունը ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող նոպաներով։ Դրանք արտահայտվում են որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերով, հոդացավերով,այտուցով, երբեմն ցանով։ Նոպաները հաճախ ուղեկցվում են տենդով և տևում մի քանի օր։
⠀
Հիվանդության պատճառը գեներից (MEFV) մեկ զույգում առաջացած մուտացիան է, որը փոխանցվում է ժառանգաբար։
Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս խուսափել ամենատարածված բարդությունից՝ երիկամների ամիլոիդոզից և բարելավել կյանքի որակը՝ կանխարգելելով ներքին օրգանների ախտահարումը և ակնհայտ նվազեցնելով նոպաների քանակը։
⠀
2022.06.15
ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Դավիդյանց Լաբորատորիաներ» -ում հասանելի է ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ծառայությունը:
Եթե չեք կարող գալ լաբորատորիա անալիզների հանձնման համար, ապա մեր մասնագետները կայցելեն ձեզ՝ ձեր իսկ նշած հասցեով։
Կանչի գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել (033)204303 կամ (011)200303
2022.06.15