Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:
Վալիդացված, ավտոմատացված EBER (Էբշտեյն Բարր) ISH հետազոտություն
2023.08.11
BOND EBER հավաքածուն թույլ է տալիս հայտնաբերել թաքնված Էբշտեյն Բարր վիրուսը (EBV) պարաֆինապատ հյուսվածքներում In Situ հիբրիդիզացման մեթոդով՝ օգտագործելով BOND-MAX ավտոմատացված համակարգը։
EBER ISH հետազոտությունը կիրառվում է լիմֆոմաների և այլ չարորակ նորագոյացությունների ախտորոշման նպատակով։ Շատ կարևոր դեր է կատարում հատկապես տարբերակիչ ախտորոշման հարցում։ Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ տրանսֆորմացիայի պատճառ հանդիսացող լատենտ Էբշտեյն Բարր վիրուսի կողմից կոդավորվող ՌՆԹ տրանսկրիպտը (EBER) քաղցկեղային բջիջներում:
Դավիդյանց Լաբորատորիաներում մշտապես կատարելագործվում են ախտորոշման հմտությունները։