Հարգելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի նոր մասնաճյուղն արդեն գործում է նաև Սիսիանում։ Հասցե քաղաք Սիսիան Գ.Նժդեհի 9։
Հեռախոսահամար (077) (091) (095) 335-662։
Մասնաճյուղում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները։ Մեր ջանքերը ուղղված են որակյալ լաբորատոր ծառայության հասանելիության տարածմանը։
<<Դավիդյանց Լաբորատորիաներ>> -ի բժիշկները մասնակցել են Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին։
2022.11.03
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպոել է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը, որի 2022թ. խորագիրն էր «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների ու մոտեցումների ներկայացմանը և այլն: Կոնգրեսը տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում։
Ներկայացվել է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն: Զեկուցողների ցանկում են ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
<<Դավիդյանց Լաբորատորիաներ>>-ի բժիշկները նույնպես մասնակցել են կոնգրեսին փոխանակելով իրենց բազմամյա փորձն ու գիտելիքները գործընկերների հետ ։