Հարգելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի նոր մասնաճյուղն արդեն գործում է նաև Սիսիանում։ Հասցե քաղաք Սիսիան Գ.Նժդեհի 9։
Հեռախոսահամար (077) (091) (095) 335-662։
Մասնաճյուղում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները։ Մեր ջանքերը ուղղված են որակյալ լաբորատոր ծառայության հասանելիության տարածմանը։
Հարգելի բժիշկներ, այսուհետ կարող եք ինքնուրույն կազմել և տպել հյուսվածքաբական ուղեգիր
2022.06.28
Հարգելի բժիշկներ, Ձեզ ենք ներկայացնում հարմարավետ գործիք հյուսվածքաբանական ուղեգիր կազմելու և տպելու համար։
Այսուհետ Դուք կարող եք Ձեր իսկ աշխատասենյակում, մի քանի րոպեում կազմել ուղեգիրը մեր կայքի օգնությամբ։
Դավիդյանց Լաբորատորիաները հոգացել է Ձեր ժամանակի խնայողության մասին և առաջինը Հայաստանում ներդրել հետևյալ համակարգը ՝ առավել հարմարավետ դարձնելով ուղեգրման գործընթացը։
Հետևեք մեր կայքի նորություններին, քանի որ մեր ջանքերը ուղղված են դեպի որակյալ լաբորատոր ախտորոշում և նորարական մոտեցումներ ։
