Դավիդյանց Լաբորատորիաների բժիշկները մասնակցել են Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին։

2022.11.03

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպոել  է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը, որի 2022թ. խորագիրն էր «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների ու մոտեցումների ներկայացմանը և այլն: Կոնգրեսը տեղի է ունեցել  2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում։
Ներկայացվել է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն: Զեկուցողների ցանկում են ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: 
Դավիդյանց Լաբորատորիաների բժիշկները  նույնպես մասնակցել են կոնգրեսին փոխանակելով իրենց բազմամյա փորձն ու գիտելիքները գործընկերների հետ ։ 

Фото из статьи

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս

Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square  հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:                     
 

2023.10.07

Կարդալ ավելին

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

Կարդալ ավելին