Новости

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս

Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square  հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:                     
 

2023.10.07

читать далее

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

читать далее

Վալիդացված, ավտոմատացված EBER (Էբշտեյն Բարր) ISH հետազոտություն


BOND EBER հավաքածուն թույլ է տալիս հայտնաբերել թաքնված Էբշտեյն Բարր վիրուսը (EBV) պարաֆինապատ հյուսվածքներում In Situ հիբրիդիզացման մեթոդով՝ օգտագործելով BOND-MAX ավտոմատացված համակարգը։
EBER ISH հետազոտությունը կիրառվում է լիմֆոմաների և այլ չարորակ նորագոյացությունների ախտորոշման նպատակով։ Շատ կարևոր դեր է կատարում հատկապես տարբերակիչ ախտորոշման հարցում։ Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ տրանսֆորմացիայի պատճառ հանդիսացող լատենտ Էբշտեյն Բարր վիրուսի կողմից կոդավորվող ՌՆԹ տրանսկրիպտը (EBER) քաղցկեղային բջիջներում:
 Դավիդյանց Լաբորատորիաներում մշտապես կատարելագործվում են ախտորոշման հմտությունները։

2023.08.11

читать далее

Հյուսվածքաբանական նմուշների տրամադրման կարգը

Դավիդյանց Լաբորատորիաներում հյուսվածքաբանական բոլոր նմուշները՝ առարկայական ապակիները, թաց արխիվը և պարաֆինային բլոկները, պահվում են ըստ սահմանված համապատասխան օրենքի (ՀՀ կառավարության որոշում N 288):
▪️Առարկայական ապակիները և պարաֆինային բլոկները պահվում են մինչև 5 տարի ժամկետով, իսկ թաց արխիվը՝ 1 տարի։
☑Եթե ցանկանում եք վերցնել նմուշները, կարգը հետևյալն է՝
▪️6 ամսվա վաղեմության նմուշը ստանալու համար անհրաժեշտ է նախապես՝ 1 օր շուտ, զանգահարել լաբորատորիա՝ (011) 200303 հեռախոսահամարով, նշել տվյալները և պատվիրել։
▪️Եթե 6 ամսից ավել է անցել հետազոտեւթյունից, ապա նախապես պատվիրման դեպքում անհրաժեշտ է սպասել 2-3 աշխատանքային օր։

2023.07.09

читать далее

Մասնակցություն "Կնոջ առողջությունը և երիտասարդությունը" սեմինարին Վանաձորում

"Կնոջ առողջությունը և երիտասարդությունը" սեմինարը տեղի ունեցավ հուլիսի 1-ին քաղաք Վանաձորում։ Բնության այս գողտրիկ անկյունում էլ գինեկոլոգները հանդես եկան փոքրիկ զեկույցներով և իրականացրեցին քննարկումներ։
Դավիդյանց Լաբորատորիաները, ևս կարևորելով նման նախաձեռնությունները ներկայացված էր սեմինարին։
 

2023.07.08

читать далее

Պաշտոնական միակ ներկայացուցիչն է Դավիդյանց Լաբորատորիաները

Oncotype DX լաբորատոր հետազոտությունը ցուցված է կրծքագեղձի քաղցկեղի վարման ժամանակ։
‼️ԹԵՍՏԸ ՉՈՒՆԻ ԱՆԱԼՈԳՆԵՐ ‼️
Oncotype DX թեստը ներառված է ուռուցքաբանության առաջատար ուղեցույցներում, ինչպիսիք են ASCO, NCCN, Սենտ Գալենի կոնսենսուսի վահանակը, NICE, ESMO և AGO:
‼️Oncotype DX թեստի տարածաշրջանային պաշտոնական միակ ներկայացուցիչն է Դավիդյանց Լաբորատորիաները։
Առավել մանրամասն կարող եք ճշտել ուռուցքաբաններից և քիմիաթերապևտներից, ինչպես նաև ուսումնասիրել պաշտոնական կայքում՝ www.oncotypedx.com ։

2023.05.30

читать далее

Սեմինար-հանդիպում Էրեբունի բ/կ-ի սրտաբանների հետ

Դավիդյանց Լաբորատորիաների նախաձեռնությամբ Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում տեղի ունեցավ փոքրիկ սեմինար, որի ընթացքում բժիշկները քննարկեցին թե ինչ կարևորություն ունեն լիպոպրոտեիններ  ApoB  ApoA1 հարաբերության  հետազոտությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկը գնահատելու համար։
Կարևորում ենք նմանատիպ սեմինարների դերը բուժական պրակտիկայում։
 

2023.05.04

читать далее

Հզորացման հերթական քայլը՝ Leica Pearl Histocore

Հզորացման հերթական քայլը Դավիդյանց Լաբորատորիաներում՝ ով առաջինն ու միակն է, որ ձեռք է բերել Leica Pearl Histocore 2րդ սարքը ՝ հյուսվածքների մշակման համար։

✅Ձեռքբերումը մեզ հնարավորություն է տալիս 50%-ով հզորացնել հյուսվածքի ընդունման և մշակման ունակությունները։ Ինչն էլ ամրապնդում է մեր առաջատար դիրքերն ու համագործակցությունները։
✅Դավիդյանց Լաբորատորիաները մշտապես հետևում է նորարարություններին և ուղղում քայլերը դեպի բարձր որակի ապահովում ։
🌐 Սարքի մանրամասները պաշտոնական կայքում⬇️⬇️

https://www.leicabiosystems.com/.../tiss.../histocore-pearl/
 

2023.04.20

читать далее

Գիտաժողով՝ «Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն»

Դավիդյանց Լաբորատորիաները մասնակցել է  «Սթարթ օֆ լայֆ»  բժշկական հասարակական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի կողմից կազմակերպած «Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» թեմայով 1-օրյա կրեդիտավորված գիտաժողովին:
 Դավիդյանց Լաբորատորիաների պաթոլոգ Անժելա Սարադյանը նույնպես ներկայացել է զեկույցով։ 
Կարևորում ենք նման միջոցառումների հաճախ կազմակերպումը և հանրության իրազեկումը։
 

2023.03.19

читать далее

Նոր մասնաճյուղ Սիսիանում

Հարգելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի նոր մասնաճյուղն արդեն գործում է նաև Սիսիանում։                  Հասցե քաղաք  Սիսիան Գ.Նժդեհի 9։
Հեռախոսահամար  (077) (091) (095) 335-662։
✅ Մասնաճյուղում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները։  Մեր ջանքերը ուղղված են որակյալ լաբորատոր ծառայության հասանելիության տարածմանը։

2023.01.24

читать далее

Սեմինար Սիսիանում: Ճիճվակրություն

Սիրով տեղեկացնում ենք, որ 15.01.23-ին Սիսիան քաղաքում Դավիդյանց Լաբորատորիաները կազմակերպել էր ուսուցողական և պարզաբանող սեմինար։
Սեմինարի թեման էր բավականին ակտուալ խնդիր հանդիսացող ճիճվակրությունը, տեսակները, ախտորոշումը, բուժման եղանակները ։
Սեմինարը անց է կացրել համաճարակաբան, Բ.Գ.Թ, առողջապահության կազմակերպիչ, Դավիդյանց Լաբորատորիաների հիմնադիր տնօրեն Աշոտ Դավիդյանցը։
Մասնակցության համար հրավիրված էին բժիշկներ, մանկապարտեզների և դպրոցների բուժքույրեր, խնդրով հետաքրքրված մայրիկներ։ Որպես եզրափակում իրականացվել է հարցուպատասխան։
 Նախաձեռնում ենք հաճախակի անցկացնել նմանատիպ կարևոր և ինֆորմատիվ զեկույցներ։

2023.01.16

читать далее

《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը ԵՊՀ-ում հանդես եկավ ինֆորմացիոն ներկայացվածությամբ

Երևանի Պետական համալսարանի ուսանողները ծանոթացան լաբորատորիայի գործելաոճին ։ Տեղեկացան թե ինչ գործունեություն է ծավալում 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը , ինչպիսի որակական  շեշտադրումներ է կատարում կլինիկական լաբորատոր ախտորոշման ոլորտում և ինչ աշխատանքային հնարավորություններ է ընձեռում իրենց։ 
《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը մեծ նշանակություն է տալիս կրթությանը  և  արհեստավարժ մասնագետների պատրաստմանը ՝ մշտապես ստեղծելով աշխատատեղեր և համապատասխան պայմաններ մասնագիտական վերելքի համար։

2022.11.09

читать далее

Աշխարհահռչակ Անտոնիա Տեստայի երկար սպասված այցը Հայաստան

,,Գլասբո,, կլինիկայի հիմնադիր Լիլիթ Հովսեփյանի հրավերով և ,,Դավիդյանց Լաբորատորիաներ,,-ի ակտիվ կազմակերպչական ջանքերով Հայաստանում էր Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի  օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստան։ Տարբեր բժշկական կենտրոներից մասնագետներ հավաքվել էին լսելու նրան: Տեստան աշխարհի առաջատար մասնագետներից է, ում նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են հանդիսանում բարելավելու ուռուցքների ախտորոշման և բուժման հնարավորությունները։ 
Միջոցառմանը քննարկվեցին կարևորագույն խնդիրներ, ինչպես  նաև Հանրապետության առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով։
Արդյունավետ 2 օր, որ վստահ ենք, իր դրական արգասիքները կունենա մասնակիցների հետագա գործունեության ընթացքում։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնին և ,,Դիավանտ,, ՍՊԸ-ին նման կարևորագուն նախաձեռնության հովանավոր լինելու  և աջակցելու համար։ 
 

2022.11.07

читать далее

<<Դավիդյանց Լաբորատորիաներ>> -ի բժիշկ պաթոլոգ Անժելա Սարադյանը Բեռլինի ESGO կոնգրեսին

ESGO կոնգրես՝ Բեռլին 2022թ.
Եվրոպական երկրների հետ միասին ներկայացվում է նաև մեր երկրի առաջատար փորձը՝ ներառվելով միջազգային ասոցիացիայի կողմից ներկայացվող ուսուցողական նյութերում :Մենք կարևորում ենք մասնագիտական կատարելագործումը և փորձի փոխանակումը։

2022.11.03

читать далее

Դավիդյանց Լաբորատորիաների բժիշկները մասնակցել են Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին։

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպոել  է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը, որի 2022թ. խորագիրն էր «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների ու մոտեցումների ներկայացմանը և այլն: Կոնգրեսը տեղի է ունեցել  2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում։
Ներկայացվել է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն: Զեկուցողների ցանկում են ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: 
Դավիդյանց Լաբորատորիաների բժիշկները  նույնպես մասնակցել են կոնգրեսին փոխանակելով իրենց բազմամյա փորձն ու գիտելիքները գործընկերների հետ ։ 

2022.11.03

читать далее

"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել գիտական հոդվածի ստեղծմանը

 
"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար  Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել "Ատամների և լնդերի մանրէաբանական գնահատումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն պարոդոնտալ պաթոլոգիա և կրում են օրթոպեդիկ ֆիքսված պրոթեզներ պատրաստված տարբեր մեթոդներով"  աշխատությանը ։ 

Գիտական հոդվածների  շվեցարական հանրահայտ  հրատարակչություն MDPI-ը (Multidisciplinary Digital Publishing Institute),  լուսաբանել է աշխատությունը ''International Journal of 
Molecular Sciences'' -ում (Impact Factor 6,208)
  MDPI-ը հանդիսանում է 400 ակադեմիական հրատարակչությունների մուլտիդիսցիպլինար հարթակ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի բովանդակությունը համառոտ։

2021 թվականին կատարված ուսումնասիրությունը թույլ է  տվել որոշել լնդային  մանրէաբանական ցուցանիշները ֆիքսված ատամնաբուժական պրոթեզներով հիվանդների շրջանում, որոնք պատրաստված են երեք տարբեր տեխնիկայի կիրառմամբ: 
Ընդհանուր առմամբ 129  պրոթեզներ բաժանվել են երեք հետազոտական ​​խմբերի։
Առաջին՝ կոբալտ-քրոմի հիմքով, մետաղակերամիկական պրոթեզներ, որոնք պատրաստված են սովորական մեթոդով (MC, n = 35) ։
Երկրորդ խումբը կոբալտ-քրոմի վրա էր հիմնված, մետաղակերամիկական պրոթեզներն էին, որոնք պատրաստված են համակարգչային օժանդակ դիզայնով և հանձնված էր համակարգչային  արտադրության (CC-MC, n = 35)։
Երրորդ խումբն էր ցիրկոնիումի վրա հիմնված կերամիկական պրոթեզները, որոնք պատրաստված են CAD/CAM տեխնիկայով (CC-Zr, n = 35)։
Ընտրված էր 24  ստուգիչ(control) խումբ, ովքեր օգտագործում էին պրոթեզներ:  
Կատարվել է  մանրէաբանական և բակտերիոսկոպիկ հետազոտություն՝ վերլուծելու համար հիվանդների տվյալները։ Արդյունքները վերլուծվել են SPSS V20-ի միջոցով (IBM Company, Chicago, IL, USA):  
Լնդային ակոսի հեղուկի միկրոօրգանիզմների քանակը ստուգվել է 6 ամիս անց ապա 12 ամիս անց։ Բոլոր խմբերում պրոթեզավորման միկրոօրգանիզմների քանակը 12րդ ամսում կտրուկ կրճատվել է  համեմատած պրոթեզավորումից առաջ ստացված տվյալների:   Ցիրկոնիումի օքսիդի վրա հիմնված կերամիկայի դեպքում տեղի  ունեցող բորբոքային պրոցեսները դանդաղել են, ինչը կապված է բերանի խոռոչի լորձաթաղանթի և հյուսվածքների  կենսահամատեղելիության հետ. ինչպես նաև ատամնաբուժական տարաբնույթ բարդացումների ձևավորման ռիսկի նվազեցում է նկատվել: Սա պետք է հաշվի առնեն ատամնաբույժները  պարոդոնտի պաթոլոգիա ունեցող հիվանդների համար պրոթեզների և վերականգնողական կոնստրուկցիա ընտրելիս և բուժում իրականացնելիս։
Հղում՝ 
https://www.mdpi.com/1422-0067/22/11/5463 

2022.10.12

читать далее