ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2022.06.15

«Դավիդյանց Լաբորատորիաներ» -ում հասանելի է ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ծառայությունը:
Եթե չեք կարող գալ լաբորատորիա անալիզների հանձնման համար, ապա մեր մասնագետները կայցելեն ձեզ՝ ձեր իսկ նշած հասցեով։
Կանչի գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել (033)204303 կամ (011)200303

Фото из статьи

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս

Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square  հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:                     
 

2023.10.07

Կարդալ ավելին

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

Կարդալ ավելին