"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել գիտական հոդվածի ստեղծմանը

2022.10.12

 
"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար  Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել "Ատամների և լնդերի մանրէաբանական գնահատումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն պարոդոնտալ պաթոլոգիա և կրում են օրթոպեդիկ ֆիքսված պրոթեզներ պատրաստված տարբեր մեթոդներով"  աշխատությանը ։ 

Գիտական հոդվածների  շվեցարական հանրահայտ  հրատարակչություն MDPI-ը (Multidisciplinary Digital Publishing Institute),  լուսաբանել է աշխատությունը ''International Journal of 
Molecular Sciences'' -ում (Impact Factor 6,208)
  MDPI-ը հանդիսանում է 400 ակադեմիական հրատարակչությունների մուլտիդիսցիպլինար հարթակ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի բովանդակությունը համառոտ։

2021 թվականին կատարված ուսումնասիրությունը թույլ է  տվել որոշել լնդային  մանրէաբանական ցուցանիշները ֆիքսված ատամնաբուժական պրոթեզներով հիվանդների շրջանում, որոնք պատրաստված են երեք տարբեր տեխնիկայի կիրառմամբ: 
Ընդհանուր առմամբ 129  պրոթեզներ բաժանվել են երեք հետազոտական ​​խմբերի։
Առաջին՝ կոբալտ-քրոմի հիմքով, մետաղակերամիկական պրոթեզներ, որոնք պատրաստված են սովորական մեթոդով (MC, n = 35) ։
Երկրորդ խումբը կոբալտ-քրոմի վրա էր հիմնված, մետաղակերամիկական պրոթեզներն էին, որոնք պատրաստված են համակարգչային օժանդակ դիզայնով և հանձնված էր համակարգչային  արտադրության (CC-MC, n = 35)։
Երրորդ խումբն էր ցիրկոնիումի վրա հիմնված կերամիկական պրոթեզները, որոնք պատրաստված են CAD/CAM տեխնիկայով (CC-Zr, n = 35)։
Ընտրված էր 24  ստուգիչ(control) խումբ, ովքեր օգտագործում էին պրոթեզներ:  
Կատարվել է  մանրէաբանական և բակտերիոսկոպիկ հետազոտություն՝ վերլուծելու համար հիվանդների տվյալները։ Արդյունքները վերլուծվել են SPSS V20-ի միջոցով (IBM Company, Chicago, IL, USA):  
Լնդային ակոսի հեղուկի միկրոօրգանիզմների քանակը ստուգվել է 6 ամիս անց ապա 12 ամիս անց։ Բոլոր խմբերում պրոթեզավորման միկրոօրգանիզմների քանակը 12րդ ամսում կտրուկ կրճատվել է  համեմատած պրոթեզավորումից առաջ ստացված տվյալների:   Ցիրկոնիումի օքսիդի վրա հիմնված կերամիկայի դեպքում տեղի  ունեցող բորբոքային պրոցեսները դանդաղել են, ինչը կապված է բերանի խոռոչի լորձաթաղանթի և հյուսվածքների  կենսահամատեղելիության հետ. ինչպես նաև ատամնաբուժական տարաբնույթ բարդացումների ձևավորման ռիսկի նվազեցում է նկատվել: Սա պետք է հաշվի առնեն ատամնաբույժները  պարոդոնտի պաթոլոգիա ունեցող հիվանդների համար պրոթեզների և վերականգնողական կոնստրուկցիա ընտրելիս և բուժում իրականացնելիս։
Հղում՝ 
https://www.mdpi.com/1422-0067/22/11/5463 

Фото из статьи

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս

Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square  հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:                     
 

2023.10.07

Կարդալ ավելին

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

Կարդալ ավելին