News

ՔՈՎԻԴ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

Հարգելի այցելուներ, այսուհետ 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ի Քովիդ կենտրոնն աշխատում է հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
◽️Երկուշաբթիից ուրբաթ՝
9:00 -18:00
◽Շաբաթ՝ 9:00-14:00
◽️Կիրակի՝ 9:00-12:00
_____
↪Դավիթաշեն, Սասնա Ծռեր 7/1

2022.06.15

read more

ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՊԱՆՈՒՄ

Հարգելի՛ սյունեցիներ, այսուհետ կարող եք Ձեր լաբորատոր հետազոտությունները վստահել Կապանի《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ին։
⏩Մասնաճյուղը ներկայանում է լաբորատոր ստանդարտներով և բազմապրոֆիլ ցանկով՝ իր մեջ ներառելով հետևյալ հետազոտությունների տեսակները՝
✅Կլինիկական
✅Բիոքիմիական
✅Իմունաբանական
✅Հյուսվածքաբանական
✅Մանրէաբանական
✅ՊՇՌ (ներառյալ Քովիդ թեստ)
✔ Ընտրեք ճշգրիտ ախտորոշումը 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ի հետ, քանի որ այն հաջող բուժման բանալին է։
______________________________
Հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, 20/45 տարածք։
Աշխատանքային ժամեր.
երկուշաբթիից ուրբաթ ՝
🕗 9:00-17:00
և կիրակի՝
🕗 9:00-14:00
📲(043) (098) (041) 699-511

2022.06.15

read more

Պարբերական հիվանդություն-Familial Mediterranean Fever- FMF

Պարբերական հիվանդություն (ժողովրդի մեջ հայտնի Երևանյան հիվանդություն) կամ Ընտանեկան Միջերկրածովային տենդ՝
Familial Mediterranean Fever- FMF

✔ ԴԱՎԻԴՅԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ հնարավոր է ախտորոշել FMF-ը։

📍 Պարբերական հիվանդությունը ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող նոպաներով։ Դրանք արտահայտվում են որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերով, հոդացավերով,այտուցով, երբեմն ցանով։ Նոպաները հաճախ ուղեկցվում են տենդով և տևում մի քանի օր։

🧬Հիվանդության պատճառը գեներից (MEFV) մեկ զույգում առաջացած մուտացիան է, որը փոխանցվում է ժառանգաբար։
Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս խուսափել ամենատարածված բարդությունից՝ երիկամների ամիլոիդոզից և բարելավել կյանքի որակը՝ կանխարգելելով ներքին օրգանների ախտահարումը և ակնհայտ նվազեցնելով նոպաների քանակը։

2022.06.15

read more

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Դավիդյանց Լաբորատորիաներ» -ում հասանելի է ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ծառայությունը:
Եթե չեք կարող գալ լաբորատորիա անալիզների հանձնման համար, ապա մեր մասնագետները կայցելեն ձեզ՝ ձեր իսկ նշած հասցեով։
Կանչի գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել (033)204303 կամ (011)200303

2022.06.15

read more

BOND MAX ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԻՄՈՒՆԱՀԻՍՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: ԵՐԲ ՈՐԱԿԸ ԿԱՊ ՈՒՆԻ

ԴԱՎԻԴՅԱՆՑ լաբորատորիաները՝ կարևորելով նոր սերնդի սարքավորումների դերը պաթոլոգիայի ասպարեզում, 2018 թվականին առաջինը Հայաստանում ձեռք է բերել Leica Biosistems-ի Bond Max՝ իմունահիստոքիմիայի համակարգը։
Հարկ է նշել, որ սարքը ամբողջությամբ ավտոմատացված է ՝ հետևաբար վերանում է մարդկային միջամտության հետ կապված սխալվելու գործոնը։
Bond Max սարքը մատուցում է ճկունություն, հետևողականություն և բարձր արդյունավետություն իմունահիստոքիմիական հետազոտություններին։
ԴԱՎԻԴՅԱՆՑ լաբորատորիաները շարունակում է հետևել առողջապահական համարգի համաշխարհային նորություններին՝ էլ ավելի կատարելագործվելու նպատակով։
 

2022.03.07

read more