Երկրորդ վարպետաց դասը գինեկոլոգիայում « Հիստերոսկոպիայի եւ Ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ»

Նախատեսվում է 16 ՇՄԶ կրեդիտ

  • Թիրախային լսարան՝
  • Ճառագայթաբաններ
  • Գինեկոլոգներ
  • Մանկաբարձներ
  • ՈՒռուցքաբաններ
  • Կլինիկական օրդինատորներ մանկաբարձությունում և գինեկոլոգիայում

Ծրագիր

Օր 1, 09.09.2023թ.

9:00-9:15 բացման արարողություն

Թեմա 1: Էնդոմետրիումի քաղցկեղ

  • 9.15 - 9. 25 Էնդոմետրիումի քաղցկեղ՝ հյուսվածաբանական գնահատում- (Ա. Սարադյան)

  • 9.25 – 10.00 Էնդոմետրիումի քաղցկեղ՝ ուլտրաձայնային գնահատում (Լ. Հովսեփյան)

  • 10.00 – 10.30 Էնդոմետրիումի քաղցկեղ՝ հիստերոսկոպիա (ՈՒրսուլա Կատենա)

  • 10.30 – 11.00 Էնդոմետրիումի քաղցկեղի կոնսերվատիվ բուժում (Ն. Ասիլբեկյան )

  • 11.00 – 11.30 սուրճի ընդմիջում

Թեմա 2: Էնդոմետրիումի ոսկրային մետապլազիա

  • 11.30 – 11.40 – Էնդոմետրիումի ոսկրային մետապլազիա՝ հյուսվածաբանական գնահատում (Ա. Սարադյան )

  • 11.40 – 12.00 - Էնդոմետրիումի ոսկրային մետապլազիա՝ ուլտրաձայնային գնահատում (Լ. Հովսեփյան)

  • 12.00 - 12.30 Էնդոմետրիումի ոսկրային մետապլազիա՝ հիստերոսկոպիա (ՈՒրսուլա Կատենա)

Թեմա 3. T -ձեւ արգանդ

  • 12.30 – 13.00 - T -ձեւ արգնադի ուլտրաձայնային գնահատում (Կ. Թոխունց)

  • 13.00 – 13.30 - T -ձեւ արգնադ՝ հիստերոսկոպիա (ՈՒրսուլա Կատենա)

  • 12.45 – 13.15 Էնդոմետրիումի ոսկրային մետապլազիա՝ հիստերոսկոպիա (ՈՒրսուլաԿատենա)

Թեմա 4: Ընկերքային հյուսվածքի մնացորդ եւ արգանդի արտերիովենոզ մալֆորմացիա

  • 14.30 – 14.40 – Ընկերքային հյուսվածքի մնացորդ եւ արգանդի արտերիովենոզ մալֆորմացիա՝ հյուսվածաբանական գնահատում (Ա. Սարադյան)

  • 14.40 – 15.10 – Ընկերքային հյուսվածքի մնացորդ եւ արգանդի արտերիովենոզ մալֆորմացիա՝ ուլտրաձայնային գնահատում- (Ս. Թեւոսյան)

  • 15.10 – 15.40 Ընկերքային մնացորդ եւ արգանդի արտերիովենոզ մալֆորմացիա՝ հիստերոսկոպիա (ՈՒրսուլա Կատենա)

Թեմա 5: Արգանդի ֆիբրոմաներ

  • 15.40 – 15.50 – Ներխոռոչային միոմաներ՝ հյուսվածաբանական գնահատում (Ա. Սարադյան )

  • 15.50 - 16.20 Ներխոռոչային միոմաներ՝ ուլտրաձայնային գնահատում (Ա. Խուդավերդյան)

  • 16.20 - 16.50 - Ներխոռոչային միոմաներ` հիստերոսկոպիա (ՈՒրսուլա Կատենա)

Օր 2, 10.09.2023

Թեմա 6: Էնդոմետրիումի պոլիպներ

  • 9.00 – 9.10 – Էնդոմետրիումի պոլիպներ՝ հյուսվածաբանական գնահատում- (Ա. Սարադյան)

  • 9.10 - 9.40 - Էնդոմետրիումի պոլիպներ` ուլտրաձայնային գնահատում- Դ. Աբովյան

  • 9.40 – 10.10 Ժամանակակից օֆիսային հիստերոսկոպիայի փիլիսոփայությունը Շավկիի տեսանկյունից (Օսամա Շավկի)

Թեմա 7. Պտղաձվի իմպլանտացիա արգանդի սպիի շրջանում

  • 10.20 –10.50 - Պտղաձվի իմպլանտացիա արգանդի սպիի շրջանում (Նարինե Ասիլբեկյան)

  • 10։50-11.30 – Հիստերոսկոպիան ոչ ստանդարտ իրավիճակներում (Օսամա Շավկի)

  • 11.30 – 12.00 սուրճի ընդմիջում

Թեմա 8: Ներարգանդային սինեխիաներ

  • 12.00 – 12.10 Ներարգանդային սինեխիաներ ՝ հյուսվածաբանական գնահատում- (Ա. Սարադյան)

  • 12.10 - 12.40 Ներարգանդային սինեխիաներ՝ ուլտրաձայնային գնահատում (Լ. Հովսեփյան)

  • 12.40 – 13.20 Ներարգանդային սինեխիաներ, մղձավանջ գինեկոլոգի համար (Օսամա Շավկի )

  • 13.20 – 14.20 ճաշի ընդմիջում

Թեմա 9. Արգանդի միջնապատ

  • 14.20 - 14. 30 – Արգանդի միջնապատ ՝ հյուսվածաբանական գնահատում (Ա. Սարադյան)

  • 14.30 – 15.00 – Արգադնի միջնապատ՝ ուլտրաձայնային գնահատում (Լ. Հովսեփյան)

  • 15.00 – 15.40 – Արգանդի բնածին անոմալիաների հիստերոսկոպիկ շտկում (Օսամա Շավկի)

Թեմա 10.Անոմալ արգանդային արյունահոսություն

  • 15.40 – 16.10 Անոմալ արգանդային արյունահոսություն՝ տերմինոլոգիա, դասակարգում, ախտորոշում (Ե. Գեւորկովա)

  • 16.10-16.50 - Արգանդային արյունահոսությունների ժամանակակից բուժման մոտեցումները (Օսամա Շավկի)

  • 16.50-17.20 -Մասնագիտական եւ սոցիալական հաջողության հասնելու գաղտնի բանալին (Օսամա Շավկի)

20:00 Գալա ընթրիք։ «Կամար» ռեստորան, հասցե՝ Ամիրյան 4/3

Օր 3, 11.09.2023

10.00 – 16.00 – վարպետաց դաս վիրահատարանում Պրոֆեսոր Օսամա Շավկիի կողմից Էրեբունի ԲԿ-ում (մասնակիցների առավելագույն քանակը ՝ 12)

Հրավիրված խոսնակ

Ուրսուլա Կատենա

Նա Գինեկոլոգիական էնդոսկոպիայի Եվրոպական Միության (ESGE) հիստերոսկոպիայի հատուկ հետաքրքրությունների խմբի (SIG) ղեկավարն է: Նա Գինեկոլոգիական էնդոսկոպիայի Եվրոպական Միության (ESGE) գործադիր խորհրդի լիիրավ անդամ է: Դոկտոր Կատենան նաև բազմաթիվ միջազգային գիտական աշխատությունների հեղինակ է, նա մասնակցել է նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական վիրաբուժության ոլորտում որոշ դասագրքերի կազմման աշխատանքներին: Ներկայումս հանդիսանում է Հռոմի Fondazione Policlinico Universitario A. Gemelli-ի IRCCS-ի CLASS հիստերոսկոպիայի կենտրոնի ռեֆերենտներից մեկը, աշխարհում երրորդ և ավելի մեծ թվային հիստերոսկոպիկ կենտրոնը, որը բացվել է 2021 թվականի հունվարին:

Ուսամա Շավկին

Դոկտոր Ուսամա Շավկին Կահիրեի համալսարանի բժշկական դպրոցի գինեկոլոգիայի վիրաբուժության պրոֆեսոր է: Հարյուրավոր հաջողակ կենդանի վիրաբուժության սեմինարներ աշխարհի ավելի քան 40 վայրերում վկայում են աշխարհահռչակ փորձագետի կախարդական հպման մասին, որը նա փոխանցում է իր վերապատրաստվողներին: Բժշկական կրթությունն ավարտել է Կահիրեի համալսարանում և Կասր Ալ-Այնի բժշկական դպրոցում։ Եղել է European Journal of Gynecologic Surgery ամսագրի խմբագիր: Նա նաև Գինեկոլոգիական էնդոսկոպիայի միջազգային միության (ISGE) խորհրդի անդամ է: Ավելին, դոկտոր Ուսամա Շավկին հանդիսանում է Ebtesama առաջադեմ էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն H.A.R.T, հիստերոսկոպիայի ակադեմիայի հետազոտությունների և վերապատրաստման համար:

Լիլիթ Հովսեփյան

բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ

Գլասբո Կլինիկ Երևան

Էրեբունի բժշկական կենտրոն

Կարինե Թոխունց

բ․գ․դ․, ԵՊԲՀ պրոֆեսոր

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության հայկական ասոցիացիայի նախագահ

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ

Արտեմ Ստեփանյան

բ․գ․թ․, Նաիրի Բժշկական Կենտրոնում օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար

Առողջապահության ազգային ինստիտուտի դոցենտ

Աննա Խուդավերդյան

բ․գ․դ․

Մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Պերինատոլոգիայի,մանկաբարձության,գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտ

Դավիթ Աբովյան

Տնօրենի տեղակալ՝Դավիթ Աբովյան մանկաբարձ-գինեկոլոգ, « Էրեբունի»բժշկական կենտրոն, ծննդատուն

Նարինե Ասիլբեկյան

Մանկաբարձ-գինեկոլոգ

Ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ

Գլասբո Կլինիկ Երևան

Անժելա Սարադյան

Բժիշկ - պաթոլոգ

Դավիդյանց Լաբորատորիաներ

Ելենա Գևորկովա

Մանկաբարձ-գինեկոլոգ , գինեկոլոգ – էնդոկրինոլոգ

Գլասբո Կլինիկ Երևան

Սոֆյա Թևոսյան

Մանկաբարձ-գինեկոլոգ

Ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ

Գլասբո կլինիկա

Սլավմեդ բժշկական կենտրոն

Վճարում