Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:
<<Դավիդյանց Լաբորատորիաներ>> -ի բժիշկ պաթոլոգ Անժելա Սարադյանը Բեռլինի ESGO կոնգրեսին
2022.11.03
ESGO կոնգրես՝ Բեռլին 2022թ.
Եվրոպական երկրների հետ միասին ներկայացվում է նաև մեր երկրի առաջատար փորձը՝ ներառվելով միջազգային ասոցիացիայի կողմից ներկայացվող ուսուցողական նյութերում :Մենք կարևորում ենք մասնագիտական կատարելագործումը և փորձի փոխանակումը։