Սեմինար-հանդիպում Էրեբունի բ/կ-ի սրտաբանների հետ

2023.05.04

Դավիդյանց Լաբորատորիաների նախաձեռնությամբ Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում տեղի ունեցավ փոքրիկ սեմինար, որի ընթացքում բժիշկները քննարկեցին թե ինչ կարևորություն ունեն լիպոպրոտեիններ  ApoB  ApoA1 հարաբերության  հետազոտությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկը գնահատելու համար։
Կարևորում ենք նմանատիպ սեմինարների դերը բուժական պրակտիկայում։
 

Photos from the article

«Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս

Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square  հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:                     
 

2023.10.07

Կարդալ ավելին

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեպտեմբերի 9-ին և 10-ին «Գլասբո Կլինիկ» - ի և «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի համագործակցության և փայլուն կազմակերպչական աշխատանքի շնորհիվ Մատենադարանում տեղի ունեցավ «Հիստերոսկոպիայի եւ ուլտրաձայնի հետազոտության միությունը արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ» խորագրով վարպետաց 2-րդ դասը գինեկոլոգիայում:
Հատուկ հրավերով ելույթ ունեցան Օսամա Շավկին և Ուրսուլա Կատենան։ 
Քննարկվեցին կարևորագույն հարցեր` փորձի փոխանակման և իրազեկման նպատակով։
Սեմինարի հովանավորներն էին «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները և «Շտորց» ընկերությունը։
Բեղուն 2 օր, որ լի էին դրական էմոցիաներով, նոր մոտեցումներով և վառ պահերով։
 

2023.09.13

Կարդալ ավելին