Առողջապահության նախարարությունը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Դավիդյանց լաբորատորիաները և «Ֆրենդս Հոմ» հասարակական կազմակերպությունը հոկտեմեբերի 3-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցի «Երևան» սրահում կազմակերպել էին «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արվեստը» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են Չիկագոյի համալսարանի, Բարսելոնայի համալսարանական կլինիկայի, Sant Pau և Del Mar կլինիկաների պլաստիկ վիրաբուժության կենտրոնների, Թեհրանի Ընդհանուր հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանական կլինիկայի մասնագետներ: Ներկայսացվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները, քննարկվել է նաև գենետիկ մուտացիաների դերը, ինչպես նաև պլաստիկ վերականգնողական բուժման նորագույն ուղեցույցները:
Կոնֆերանսի մասնակիցներին առողջապահության նախարարության կողմից տրվել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր:
"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել գիտական հոդվածի ստեղծմանը
2022.10.12
"Դավիդյանց Լաբորատորիաներ" -ի Միկրոբիոլոգիական ծառայության ղեկավար Ռուզան Նուշիկյանը մասնակցություն է ունեցել "Ատամների և լնդերի մանրէաբանական գնահատումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն պարոդոնտալ պաթոլոգիա և կրում են օրթոպեդիկ ֆիքսված պրոթեզներ պատրաստված տարբեր մեթոդներով" աշխատությանը ։
Գիտական հոդվածների շվեցարական հանրահայտ հրատարակչություն MDPI-ը (Multidisciplinary Digital Publishing Institute), լուսաբանել է աշխատությունը ''International Journal of
Molecular Sciences'' -ում (Impact Factor 6,208)
MDPI-ը հանդիսանում է 400 ակադեմիական հրատարակչությունների մուլտիդիսցիպլինար հարթակ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի բովանդակությունը համառոտ։
2021 թվականին կատարված ուսումնասիրությունը թույլ է տվել որոշել լնդային մանրէաբանական ցուցանիշները ֆիքսված ատամնաբուժական պրոթեզներով հիվանդների շրջանում, որոնք պատրաստված են երեք տարբեր տեխնիկայի կիրառմամբ:
Ընդհանուր առմամբ 129 պրոթեզներ բաժանվել են երեք հետազոտական խմբերի։
Առաջին՝ կոբալտ-քրոմի հիմքով, մետաղակերամիկական պրոթեզներ, որոնք պատրաստված են սովորական մեթոդով (MC, n = 35) ։
Երկրորդ խումբը կոբալտ-քրոմի վրա էր հիմնված, մետաղակերամիկական պրոթեզներն էին, որոնք պատրաստված են համակարգչային օժանդակ դիզայնով և հանձնված էր համակարգչային արտադրության (CC-MC, n = 35)։
Երրորդ խումբն էր ցիրկոնիումի վրա հիմնված կերամիկական պրոթեզները, որոնք պատրաստված են CAD/CAM տեխնիկայով (CC-Zr, n = 35)։
Ընտրված էր 24 ստուգիչ(control) խումբ, ովքեր օգտագործում էին պրոթեզներ:
Կատարվել է մանրէաբանական և բակտերիոսկոպիկ հետազոտություն՝ վերլուծելու համար հիվանդների տվյալները։ Արդյունքները վերլուծվել են SPSS V20-ի միջոցով (IBM Company, Chicago, IL, USA):
Լնդային ակոսի հեղուկի միկրոօրգանիզմների քանակը ստուգվել է 6 ամիս անց ապա 12 ամիս անց։ Բոլոր խմբերում պրոթեզավորման միկրոօրգանիզմների քանակը 12րդ ամսում կտրուկ կրճատվել է համեմատած պրոթեզավորումից առաջ ստացված տվյալների: Ցիրկոնիումի օքսիդի վրա հիմնված կերամիկայի դեպքում տեղի ունեցող բորբոքային պրոցեսները դանդաղել են, ինչը կապված է բերանի խոռոչի լորձաթաղանթի և հյուսվածքների կենսահամատեղելիության հետ. ինչպես նաև ատամնաբուժական տարաբնույթ բարդացումների ձևավորման ռիսկի նվազեցում է նկատվել: Սա պետք է հաշվի առնեն ատամնաբույժները պարոդոնտի պաթոլոգիա ունեցող հիվանդների համար պրոթեզների և վերականգնողական կոնստրուկցիա ընտրելիս և բուժում իրականացնելիս։
Հղում՝
https://www.mdpi.com/1422-0067/22/11/5463